Վահրամ Արտաշեսի Կարապետյան-Գյումրիում ս․թ․ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու
Վահրամ Արտաշեսի Կարապետյանը ծնվել է 1960թ. Գյումրիում: 1976թ. ավարտել է Մ.Մաշտոցի անվան 25 միջն. դպրոցը և ընդունվել Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: 1980թ.ավարտել է և ուսումը շարունակել Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի երգ-երաժշտության բաժնում: 1984թ. աշխատել է Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղի Մ.Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցում: 1987թ աշխատել է Գյումրիի Ա.Բրուտյանի անվան N4 երաժշտական դպրոցում: 1998թ. աշխատել է Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթական մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս: 1991թ. առ այսօր աշխատում է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբում որպես կոնցերտմայստեր: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Լուսավոր Հայաստան Կուսակցության Գյումրիի ավագանու թեկնածուները հանդես են գալիս Գաղափարական լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) կուսակցության միասնական ցուցակով։

Գյումրիի ավագանու համար առաջադրված այլ թեկնածուներ․
Կարեն Արամայիսի Եղիազարյան
Անահիտ Գնելի Սարգսյան


Share via:
2021 Parliamentary elections
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Armen Yeghiazaryan
Astghik Avetiqyan
Serge Khahramanyan
Karen Simonyan
Srbuhi Grigoryan
Krist Marukyan
Davit Khajakyan
Grigori Dokhoyan