Աշխեն Վանյայի Թանդիլյան- Ալավերդի համայնքում ս․թ․ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու
Ծնվել է 1972 թ. Օգոստոսի 19-ին, Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի թիվ 5 դպրոցը։ Սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում և ստացել է ինժեներ-ծրագրավորողի որակավորում։

Աշխատել է `

Թումանյանի տարածքային Հարկային Տեսչությունում որպես գործավար: Դեբեդ Կոոպերատիվում որպես հաշվապահ: Արդշինինվեստբանկի Ալավերդի մ/ճ` որպես մասնագետ-ադմինիստրատոր: «Նաիրա» ՍՊԸ-ում որպես հաշվապահ: «Պապ Թագավոր» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։ Հունական Բժշկական Հիպոկրատ Հիմնադրամում որպես գլխ.հաշվապահ։ Հարավկովկասյան երկաթուղի Սանահինի տեղամասում որպես հաշվապահ։ «Դեբեդ-տուր» ՍՊԸ-ում որպես տնօրեն։ Վորլդ Վիժն Հայաստան Ալավերդու ՏԶԾ-ում որպես Հաշվապահ/Վարչ. Օգնական/Պահեստապետ։ «Պահունի» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։ «Գոարտ սթոուն» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։ Վահագնի XXI Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնում՝ ՀԿ հիմնադիր անդամ։ Ունի հասարակական աշխատանքի մեծ փորձ Ալավերդու Համայնքային Ակտիվ Խմբի շրջանակներում։ Քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակից է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծրագրային դրույթներ

— Ավագանի-քաղաքացի երկխոսության մշակույթի ձևավորում ՝ «ավագանու ընդունարան»-ի միջոցով։
— Քաղաքացու խնդրանքով պետական մարմիններին դիմելու ավագանու լիազորության գործարկում։
— Համայնքի բնակչության համար ՏԻՄ և ավագանու գործունեության թափանցիկության, գործողությունների հրապարակայնության և հանրայնացման մշակույթի ներդրում:
— Քաղաքի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներուժի ներգրավում՝ «Կանանց ռեսուրս կենտրոն»-ի ստեղծման միջոցով։
— Միջազգային նոր ծրագրերի ներգրավման և համագործակցության հետևողական և չափելի աշխատանք։
— Գործարանի և համայնքի մյուս ձեռնարկությունների հետ համագործակցության արդյունավետ ուղիների որոնում, <<պատասխանատու քաղաքացի>> սկզբունքի ներդրում։
— Քաղաքի բնապահպանական խնդիրների և էկոլոգիական ներկա վիճակի վերաբերյալ համայնքի բնակչության հետ լայն հանրային քննարկումների կազմակերպում։
— Քաղաքի ճոպանուղու գործունեության դադարեցման պատճառների ուսումնասիրություն և վերագործարկման հնարավորությունների վերհանում։


Share via:
2021 Parliamentary elections
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Anahit Karapetyan
Edmon Marukyan
Ani Samsonyan
Srbuhi Grigoryan
Serge Khahramanyan
Karine Ghukasyan
Ruzanna Harutunyan
Koryun Shekoyan