Լուսավոր Հայաստան Կուսակցության՝ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամփոփում

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ էր առաջադրել Արմավիրի մարզի Ջրառատ, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Այրում համայնքներում։

Ջրառատ համայնքի ղեկավարի թեկնածու Արման Ղուկասյանը (82 ձայն) և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Փիրումյանը (464 ձայն) չեն ընտրվել։

Նոյեմբերյան համայնքում ավագանու թեկնածուներ էին առաջադրվել Արման Աբովյանը (256 ձայն), Հայկանուշ Բեգլարյանը (214 ձայն) և Խորեն Ասլանյանը (195 ձայն)։ Ընտրվել է միայն Լուսավոր Հայաստան կուսակցության Տավուշի մարզային խորհրդի անդամ Արման Աբովյանը։

Տավուշի մարզի Այրում համայնքում ավագանու թեկնածուներ էին Արգիշտի Դովլաթյանը (134), Հակոբ Պռազյանը (119), Արտակ Առաքելյանը (78) և Արտակ Անդրեասյանը (106), որոնք չեն ընտրվել։

Հոկտեմբերի 2-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցությունը ստացել է 10899 ձայն /27,5%/ և 10 մանդատ (Քրիստ Մարուքյան, Հայկազ Սիմիկյան, Հրանտ Այվազյան, Կարինե Ղուկասյան, Արմեն Եղիազարյան, Վահե Կռոյան, Ռոմիկ Մարգարյան, Անահիտ Կարապետյան, Կարեն Բեկչյան, Միհրան Քոչարյան)՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Սիսիան համայնքում ղեկավարի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը ստացել է 173 ձայն և զբաղեցրել երրորդ տեղը։

Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցությունը մասնակցել է Գաղափարական լիբերալների ալյանս /ԳԱԼԱ/ կուսակցության հետ միասնական ցուցակով՝ առաջադրելով երեք ավագանու թեկնածու (Կարեն Եղիազարյանը, Վահրամ Կարապետյանը և Անահիտ Սարգսյանը)։ Գալան 4517 քվեով զբաղեցրել է չորրորդ տեղը։

Լոռու մարզի Ճոճկան համայնքում ավագանու թեկնածուներ էին առաջադրվել Արկադի Անդրեասյանը (189 ձայն), Սամվել Վարդանյանը (81 ձայն), Ռոմիկ Ասլանյան (85 ձայն), Կոստյա Սիրադեղյանը (87 ձայն)։ Ավագանի են ընտրվել Արկադի Անդրեասյանը և Կոստյա Սիրադեղյանը։

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում համայնքի ղեկավար էր առաջադրվել Արսեն Պետրոսյանը (53 ձայն), սակայն չի ընտրվել։ Ավագանու թեկնածուներ էին առաջադրվել Գրիշա Գրիգորյանը (36 ձայն), Արթուր Միկոյանը (26 ձայն), Ռաչիկ Մաղաքելյանը (40 ձայն): Ավագանի են ընտրվել Գրիշա Գրիգորյանը և Ռաչիկ Մաղաքելյանը։

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար է ընտրվել Սուրեն Հարությունյանը (134 ձայն)։

Լոռու մարզի Ալավերդի համայնքում ավագանու թեկնածու Աշխեն Թանդիլյանը ստացել է 129 ձայն, սակայն չի ընտրվել։

Ընդհանուր հաշվարկով ՀՀ-ում Լուսավոր Հայաստան Կուսակցությունը առաջադրել է համայնքի 6 ղեկավարի և 52 ավագանու թեկնածու։ Հինգ համայնքներում ընտրվել են տասնհինգ ավագանի և մեկ համայնքի ղեկավար։ Գումարային ձայների քանակը՝ 13580:


Share via:
2021 Parliamentary elections
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Ruzanna Harutunyan
Hrant Ayvazyan
Astghik Avetiqyan
Srbuhi Grigoryan
Gevorg Gorgisyan
Ani Samsonyan
Edmon Marukyan
Grigori Dokhoyan