Հարություն Վիլիկի Բաբայան
February 06, 2017
Ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքում։

Կրթություն

1992-1997 թթ․ թվականին սովորել է Գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետում։
2007-2009 թթ․ սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում։ Մասնագիտացումը՝ տնտեսության կառավարիչ։
2007 թվականին ստացել է հաշվապահական կրթության որակավորում։
2010 թվականին մասնակցել է մարկետինգի և մենեջմենթի դասընթացների։

Աշխատանքային փորձ

2001-2003 թթ․ «Թայեր» ՍՊԸ-ում աշխատել է որպես անվտանգության աշխատակից։
2003-2007 թթ․ "American Confidence Incorporation" ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։
2008-2010 թթ․ «Եվրովագեն» ՍՊԸ-ում՝ Իրացման դեպարտամենտի տնօրեն։
2010-2011 թթ․  «Նաթֆուդ» ընկերությունում՝ որպես Գնումների և լոգիստիկայի բաժնի պետ
2011-2013 թթ․ «Ֆուդլիդեր» ընկերոթյունում՝ որպես Ներմուծման, լոգիստիկայի և վաճառքի բաժնի տնօրեն։
2014 թվականին հիմնադրել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ-ն։ Համասեփականատեր է։
2014 թվականից զբաղվում է փոքր և միջին գինեգործական և պահածոների արտադրության ձեռնարկությունների մարկետինգային և լոգիստիկայի գծով խորհրդատվությամբ։

 

1992 թվականին ստացել է Ձյուդո և Սամբո մարտարվեստում սպորտի վարպետի կոչում։
1997-1998 ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ընտանեկան կարգավիճակ 

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Facebook


Share via:
2021 Parliamentary elections
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Grigori Dokhoyan
Davit Khajakyan
Nara Hovhannisyan
Gevorg Papikyan
Srbuhi Grigoryan
Serge Khahramanyan
Karine Ghukasyan
Armen Yeghiazaryan