Տեղեկատվություն • ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն

Նախաբան
ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եղել է մանդատների թվով ամենափոքր խմբակցությունը, որում ընդգրկված են եղել նախապես 18, իսկ այնուհետև՝ 17 պատգամավոր:

Չնայած այդ հանգամանքին՝ «Լուսավոր Հայաստան»-ի անդամները մշտապես ակտիվ գործունեություն են ծավալել խորհրդարանում և դրա առանձին հանձնաժողովներում, իսկ խմբակցությունը տարբեր ցուցանիշներով եղել է առաջատար դիրքերում։ Խորհրարանական խմբակցությանը վերապահված որոշ գործիքներ «Լուսավոր Հայաստան»-ը կիրառել է առաջինը, երբեմն՝ եղել դրանց միակ կիրառողը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ ArmLur.am-ը զրուցել է «Սուրճը ձեզնից, քաղցրավենիքը՝ մեզնից» նախաձեռնության ընթացքի մասին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձել է դատական բարեփոխումների գործընթացին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ապշելու չափ զարմացած է ԲԴԽ երեք անդամների ընտրությունից: Մեղ հետ զրույցում նա նշեց, որ այն, դատավորները, որոնք հրաժարական տվեցին, երևի թե ավելի լավն էին, քան նրանք, որոնք ընտրվեցին: Իշխանությունը, ըստ նրա, ԲԴԽ-ի ունքը շինելու փոխարեն, աչքը հանեց:
Պատգամավորը հիշեցրեց, որ Նախշուն Տավարացյանը Ա1+-ը փակող դատավորն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր խոսքում նշել է.
««Իմ քայում» մակընթացություն և տրանսֆորմացիա է, պետք է սպասել»:

«Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է․ «Ես, իհարկե, չեմ կարող հստակ նշել պատճառները, թե ինչու մեր նախորդ պատվիրակությունը չի հոգացել այդ մասին, բայց ակնհայտ է, որ աշխատանք այդ ուղղությամբ չի տարվել։ Պետք է ասեմ, որ այնտեղ ներկայացվածություն ունենալու համար պետք է ոչ միայն սահմանափակվել ազգային օրակարգով, այլ նաև մտնել գլոբալ օրակարգի մեջ՝ բոլորի հետ քննարկել թեմաներ, որոնք հետաքրքրում են բոլորին»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է հունվարից այս կողմ կատարվող գործընթացների, նախկինների իբր բարձրացող ռեյտինգի և այլ հարցերի մասին:

Հուլիսի 10-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթ ունենալով՝ հայտարարել է. «Սիրելի Վաղարշակ, եթե ուզում եք անդրադառնալ ինձ, գոնե փաստարկներով անդրադարձեք կամ 2 րոպե նվիրեիք ու հիմնավորեիք, թե այդ մարմինն ինչու է առանձնանում: Չկա՛ այդ հիմնավորումը»:

Հուլիսի 10-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Այս օրենքի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ մենք գտնվում ենք հին խայտառակ մտածողության մեջ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ եթե վարչապետին կից մարմիններ ստեղծելու միտումը շարունակվի, ապա մենք կառավարման համակարգային առումով խնդիր կունենանք։
1
2
3
4
...
Հաջորդ
 
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Գոհար Մաթևոսյան