Կուսակցություն • Մեր արժեքները

Լուսավոր Հայաստանը սեփական ազատության արժեքը գիտակցող մարդկանց երկիրն է: Մարդկանց, ովքեր ձգտում են բացահայտել սեփական անհատականությունը, որոնց բարձրագույն առաքինությունը նախնիներից ժառանգած փորձով սեփական երկրի գիտակից և նվիրյալ քաղաքացի լինելն է, որոնք ցանկացած ուժեղ պետության, կայուն հասարակության և գործող իրավունքի կարևորագույն գրավականն ու երաշխիքն են:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ձգտում է դեպի մարդ-անհատի հնարավորություններն ընդարձակող, երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ որպես պետականության անքակտելի և բացարձակ որակ երաշխավորող կայուն-դինամիկ հասարակության, այն է՝ նորարար նախաձեռնությունների, փոփոխությունների ոգին գիտակցող և համամարդկային նշանակության արժեքներ ստեղծող համակեցություն՝ իր սոցիալ-քաղաքական և պետաիրավական ներդաշնակ կառուցվածքներով:


Հիմնական արժեքները
Իր քաղաքական գործունեության ընթացքում, Լուսավոր Հայաստան Կուսակցությունն առաջնորդվում է հետևյալ հիմնական արժեքներով՝


Մարդակենտրոնություն
Մարդը քաղաքականության հիմնական կրողն ու բարձրագույն արժեքն է:


Հաշվետվողականություն
Դրսևորվում է հասարակության առջև ցուցաբերած թափանցիկությամբ և բարեխղճությամբ, որի արդյունքում, քաղաքացիները դառնում են քաղաքականության մասնակիցը և վերահսկում այն, իսկ քաղաքականությունը դառնում է բաց և կանխատեսելի:


Սկզբունքայնություն
Դրսևորվում է նախաձեռնության կողմից որդեգրած գաղափարների նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ:


Արդարություն
Կայանում է համընդհանուր բարիքի ապահովմանը միտված գործունեությամբ՝ չվնասելու առաջնահերթ սկզբունքներով:


Հետևողականություն
Ենթադրում է տրամաբանական ու փոխկապակցված գործողությունների շարք նախաձեռնության բոլոր գործողություններում:


Ժողովրդավարություն
Ժողովրդավարությունը ոչ միայն նախաձեռնության գործունեության սկզբունքն է,այլև հիմնական արժեքը: Որպես արժեք` «Լուսավոր Հայաստան»-ը կարևորում է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում և դրան նպաստող ինստիտուտների հզորացումը: Որպես գործունեության սկզբունք` կարևորվում է բազմակարծությունը և խոսքի ազատության իրավունքը։


Ակտիվ մասնակցություն
Ակտիվ մասնակցությունը կարեվորվում է ներքին՝ կազմակերպական մակարդակում, և արտաքին՝ քաղաքական հարթության մեջ, ինչպես որոշումների կայացման, այնպես էլ՝ դրանց իրականացման գործում:

 
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Նարա Հովհաննիսյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան