Անձինք, որոնք կարծես թե նույնն են անելու, ինչ նախկինները, կամ ավելի վատ. Տարոն Սիմոնյան
Հուլիս 14, 2019
Եթե մենք ուզում ենք արդարադատության այնպիսի համակարգ, դատական այնպիսի համակարգ, որն արտահայտելու է ժամանակակից զարգացումների պահանջը, ապա այդ պարագայում հին մտածողություն ունեցող մարդկանց միջոցով այդ նպատակին հասնելը բավական դժվար է լինելու, եթե ոչ անհնար։ Դրա համար ես մտածում էի, որ Դատավորների ընդհանուր ժողովը պիտի որ ընտրի ավելի երիտասարդ կադրերի, որոնք ավելի թարմ մոտեցումներ ունեն արդարադատական ոլորտի նկատմամբ և ավելի արմատական փոփոխությունների կողմնակից են։ Որովհետև այն անձինք, որոնք ընտրվել են, ես չեմ ուզում որևէ մեկի հետ կապված կարծիք արտահայտել, բայց նախկինում էլ են ունեցել հնարավորություն ազդել դատական համակարգի բարեփոխումների վրա, ինչը չեն արել։ Ուստի հիմա այս պարագայում ակնկալել, որ առկա գործիքներով կարողանալու են ազդել դատական համակարգի արդյունավետ աշխատանքը կազմակերպելու վրա, ես մի փոքր հոռետես եմ։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Սերգե Ղահրամանյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան