Անի Սամսոնյանը դիմել է ԿԳ նախարարին:
Ապրիլ 25, 2019
ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է
ՀՀ ԿԳ նախարարին` ՀՀ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ կոլեգիալ կառավարման մարմնի աշխատանքների հետ կապված։
«2018 թվականին՝ որպես Երևանի ավագանու անդամ և 2019 թվականին որպես ՀՀ ԱԺ պատգամավոր  ինձ դիմել են պետական հանրակրթության ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության հավակնորդներ և հայտնել իրենց անվստահությունը ՀՀ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից տնօրենի ընտրության գործընթացում կողմնապահություն և ոչ անաչառություն ցուցաբերելու վերաբերյալ:
Միաժամանակ նրանք դիմում են նաև մրցույթի ընթացքը ավագանու անդամի կողմից դիտարկելու խնդրանք-առաջարկով (նախորդ տարի, ինչպես Ձեզ հայտնի է, բողոքի հիման վրա՝ ընտրության արդյունքը նախապես որոշած լինելու մտահոգությամբ, որպես ավագանու անդամներ ես և գործընկերս ստիպված ենք եղել մասնակցել մեկ մրցույթի):
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն որոշման 21 կետի համաձայն ընտրությանը դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել միայն կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Վերոնշյալ կարգի 34 կետի համաձայն՝ Լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն երաշխավորվող հավակնորդի հետ տասնհինգ օրվանից ոչ ուշ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:
Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, Երևանի վարչական տարածքում Լիազորված մարմինը Երևանի քաղաքապետարանն է և վերջինս  է կնքում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, որը պարտավորեցնում է քաղաքապետարանին հսկողություն իրականացնել տնօրենի գործունեության նկատմամբ:
Համաձայն «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի, կետ 1-ի՝ Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
Վերոհիշյալ դրույթներից բխում է, որ դիտորդի կարգավիճակով Երևանի ավագանու անդամի մասնակցությունը տնօրենի ընտրության մրցույթին կարող է լինել իրավաչափ:
Համաձայն ԿԳ նախարարության տվյալների հայտնի է, որ 2018 թվականից ձեռնարկվում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ը վերանայելու և վերախմբագրելու ուղղությամբ: Առաջարկում եմ կարգում ամրագրել նաև տնօրենի ընտրությանը Լիազոր մարմնի նկատմամբ վերահոսկողություն իրականացնող ավագանու անդամի՝ դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը:
Հաշվի առնելով հանրակարթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում գործանականում ծագած ավագանու անդամի մասնակացության անհրաժեշտությունը և հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ քննարկել առաջարկը և հաշվի առնել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ը վերաշարադրելու դեպքում»,- ասված է պատգամավորի ներկայացրած գրության մեջ:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Գևորգ Գորգիսյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան