Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու
Ապրիլ 21, 2026

Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու

«Խոսքի իրավունք» հաղորդման այս թողարկմանը Էդմոն Մարուքյանը բացում է քաղաքական փակագծերը՝ հստակեցնելով, որ սպասվող ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ ընդհակառակը՝ դեռ նոր է սկսվելու քաղաքական վերադասավորումների կարևոր փուլը։

Մանրամասն անդրադարձ է կատարվում այն հարցին, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» որոշել մասնակցել այս գործընթացին և ինչու է վստահ, որ իրենց ընտրողների ձայնը չի փոշիացվելու, քանի որ մարդիկ գիտակցված են ընտրություն կատարելու։ Էդմոն Մարուքյանը վերհիշում է նաև այն ժամանակները, երբ առաջին անգամ հենց իրենք առաջ քաշեցին մեկ ընդդիմադիր միասնական բևեռ ձևավորելու գաղափարը, որն այն ժամանակ այդպես էլ պատշաճ հավանության չարժանացավ քաղաքական դաշտի մյուս խաղացողների կողմից։ Այսօր արդեն իրավիճակը փոխվել է, և որպես հստակ այլընտրանք ու առաջնորդող ուժ՝ ներկայացվում է Միքայել Սրբազանի թեկնածությունը որպես նախագահի միասնական թեկնածու։

Զրույցի ընթացքում շեշտվում է մի կարևոր առավելություն՝ ներկա իշխանությունների հետ աշխատանքի և շփման փորձը մեզ այսօր ոչ թե թուլացրել, այլ ավելի է ուժեղացրել, քանի որ մենք ներսից և գործնականում գիտենք, թե ինչպես է իրականում աշխատում այս համակարգը և ինչ թերություններ ունի։ Այս ամենի կողքին կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ քաղաքական պայքարը չի կարող արդյունավետ լինել առանց արժեքային հենքի. մենք իրավունք չունենք ուրանալու մեր անցյալը, մեր մշակույթը և այն ինքնությունը, որը մեզ պահել է որպես տեսակ։ Սա զրույց է ոչ միայն ընտրությունների, այլև պետականության պահպանման և ապագայի հստակ տեսլականի մասին։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան