Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ձեռագրերը նույնական են:
Սեպտեմբեր 25, 2025
Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ձեռագրերը նույնական են: Դրանք բնորոշվում են արկածախնդրություն-քծնանք-արկածախնդրություն ցիկլով: Ընդ որում երկուսի վարքագծի մոտիվացիան էլ բացառապես նեղ անձնական է:
Սարգսյանը իր թշվառ լեգիտիմության խնդիրը լուծելու համար փորձ արեց եվրոասոցացման, քանի որ շատ էր քննադատվում կոռուպցիայի և ընտրակեղծարարության համար: Ռուսների բամփումից հետո փոխանակ խելքը գլուխը հավաքեր, որոշում է ռուսներին քծնել և հայտարարում մաքսային միությանն անդամակցելու մասին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին այսքան նման չէր լինի, եթե այդքանից հետո եվրոպացի պաշտոնյաների առաջ հրապարակային չհայտարարեր, որ դեռ պատրաստ է ԵՄ ասոցացման, ուղղակի «իրեն ասել են, որ այդ կառույցները անհամատեղելի են»:
Նույնը անում է Փաշինյանը՝ ընդունելով ԵՄ անդամակցության օրինագիծը, զուգահեռ հայտարարում, որ ԵՏՄ-ից դուրս չենք գալիս, զուգահեռ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու հայտ ներկայացնում:
Արտաքին քաղաքական տեսանկյունից, եթե նայենք, ապա կմտածենք, թե պարոնայք Սարգսյանը և Փաշինյանը միջնակարգ կրթություն չեն ստացել և տարբեր տնտեսական գոտիների անհամատեղելիության մասին տեղյակ չեն:
Եթե նայենք արտաքին աշխարհից լեգիտիմություն ստանալու և իշխանությունը պահպանելու տեսանկյունից, ապա երկուսին էլ կարելի է հասկանալ՝ «արկածախնդրություն-քծնանք» մոտեցումը երկրի հաշվին դարձրել են իշխանության պահպանման գլխավոր գործիքը:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան