Հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում
Հունիս 11, 2025
Իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, ինչով հիմնավորվում է Մինսկի խմբի անպետք լինելը։ Սակայն այդ փաստարկը պատրանք է և խիստ հակասում է իրականությանը։
❓ Եթե իսկապես հակամարտություն չկա, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում:
❓ Ինչո՞ւ են հայ ռազմագերիները և գերեվարված ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված անձինք պահվում ադրբեջանական բանտերում։
❓ Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքից։
Հրաժարվելով կարևորագույն դիվանագիտական գործիքից, որը տարիներ շարունակ ծառայել է մեր շահերի պաշտպանությանը, մենք թուլացնում ենք Հայաստանի դիրքերը և Ադրբեջանին տրամադրում նոր լծակներ՝ ճնշում գործադրելու համար։
Այսպիսով, հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում։ Մեր վերջին դիվանագիտական խաղաքարտերը միակողմանի զիջվում են թշնամուն՝ կրկին ոչ մի բանի դիմաց և նախապես հիմնավորված դիրքորոշումը հապճեպ փոխելու արդյունքում: Խստիվ դատապարտում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները և քաղաքական ուժերը համապատասխան հետևություններ կանեն այս ամենից:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան