Ընդդիմության կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը դառնում է պատրանքային. Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ ԼՀ խմբակցությունը ցանկանում էր առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու, և այդ հարցի շուրջ բանակցություններ էին ընթանում խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» հետ. «Մենք առաջին երկու թեկնածուներին որոշ վերապահումներով նաև կողմ քվեարկեցինք՝ ստեղծելու այն դրական աուրան, որպեսզի կարողանանք բանակցությունները շարունակել և հասնել դրական հանգրվանի»: