Վարչապետը Ձեզ պետք է ազատի պաշտոնից, պարոն Ջանջուղազյան. Էդմոն Մարուքյան
Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է ֆինանսների նախարարի պատասխաններին։ «Սա խոսում է այն մասին, թե ինչ է կատարվում կառավարության ներսում: Դուք ինքներդ չգիտեք, թե ինչ եք ուզում անել, պարոն նախարար: Ընդհանրական բնույթի պատասխաններ եք տալիս, մինչդեռ մենք ակնկալում էինք ձեր հստակ պատասխանը»,- ասել է Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանն ընդգծել է. «Եթե դուք եք սրանով զբաղվում, արդար կլինի, որ վարչապետը ձեզ ազատի պաշտոնից: Պետք է գան նոր մարդիկ, որ վարչապետի տեսլականը առաջ մղեն»: