Դեժավյու է. Մեկ տարի առաջ էլ Դավիթ Հարությունյանն էր ասում՝ գիտենք ինչ ենք անում. Գևորգ Գորգիսյան
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում քննարկվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարեց.
«Այսօրվա քննարկումը ինձ մոտ դեժավյու է առաջացնում.
ուղիղ 1 տարի առաջ էլ այս ամբիոնից Դավիթ Հարությունն էր հայտարարում,- դե, մենք մեծամասնություն ենք, կառավարությունը գիտի ինչ է անում, դուք գործ չունեք:
Հիմա նույն բառերն ասում է Արտակ Զեյնալյանը, հետո կրկնում Վահագն Հովակիմյանը»: