
Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ կոչվող թաղամասի 6-րդ, 7-րդ և 12-րդ փողոցի բնակիչները բողոքներ ունեն ջրամատակարարումից։ Վերջիններս օրերով ջուր չունեն։ Անկանոն ջրանջատումները գլխացավանք են դարձել։
Խնդրի վերաբերյալ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեին և ստացել հետևալ պատասխանը․ այդ փողոցների ջրագծերը կառուցվել են բնակիչների կողմից տեխնիկապես ոչ ճիշտ և շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, տարիների ընթացքում ենթարկվել կոռոզիայի և շարքից դուրս եկել։
Պատասխան գրության մեջ նշված է, որ խնդրին լուծում տալու նպատակով ընկերությունը մինչև սեպտեմբեր ամիսը սեփական միջոցների հաշվին 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքից մինչև 12-րդ փողոցը կառուցելու է 75-90 մմ տրամագծով շուրջ 700 գծմ երկարությամբ նոր ջրագիծ։