«Տղան ծառայության ավարտից շաբաթներ անց մահացել է, եւ մայրը չի կարողանում պատճառահետեւանքային կապն ապացուցել».
Տարոն Սիմոնյան

Ապրիլ 09, 2019
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, զինվորական եւ միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանն է: Նա նշեց՝ առաջարկում են նշյալ օրենքում ավելացնել հոդված, որի առաջնային առաքելությունը հետեւյալն է. պարտադիր զինվորական ծառայության ժամկետի լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքայինը եւ սպան կարող է անցնել առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն՝ ծառայության ավարտից ոչ ուշ, քան մեկ ամսում: «Այսպես անձին կազատենք ծառայության ընթացքում ոչ իր մեղքով առողջության վատթարացման ֆինանսական ծախսերից, որոշակի կդարձնենք առողջության վատթարացման պատճառները, կբարձրացնենք հանրության վստահությունը պետության հանդեպ: Բացի այդ, բժշկական հանձնաժողովներն ավելի զգոն կլինեն՝ զորակոչի ենթակա եզրակացություններ տրամադրելիս»,-շեշտեց Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ շատ դեպքերում անձը հիվանդություններ է ձեռք բերում, կամ եղած հիվանդության վիճակը վատթարանում է զինծառայության ընթացքում, սակայն խնդրի պատճառահետեւանքային կապը չի հստակեցվում. «Ծառայածները ստիպված դատական կարգով են ապացուցում պատճառահետեւանքային կապը, որպեսզի ստանան պետական աջակցություն՝ հիվանդությունների բուժման համար: Այսպիսի շատ դեպքերի եմ հանդիպել: Մեկի պարագայում տղան ծառայության ավարտից մի քանի շաբաթ անց մահացել է, եւ մայրը չի կարողանում պատճառահետեւանքային կապն ապացուցել»:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեցին նախագծին, հետեւաբար՝ ԱԺ լիագումար նիստում այն չի քննարկվի: Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր, բացասական եզրակացություն տվեց նաեւ այն օրինագծին, որով ԲՀԿ-ն առաջարկում էր մարտական հերթափոխի տանել ոչ թե 18 տարեկաններին, այլ փորձառու զինծառայողներին: 

 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Հրանտ Այվազյան
Կարինե Ղուկասյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Գրիգորի Դոխոյան