.jpg)
Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը | Platform 89
Այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցին՝ Հայաստան և Ադրբեջան։ Քննարկել ենք, թե ինչ ռազմավարական հաշվարկներ ունի Վաշինգտոնը Հարավային Կովկասում, և արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունները դիտարկվում են որպես առանձին օրակարգ, թե Ադրբեջանի հետ համագործակցության ընդհանուր ճարտարապետության բաղադրիչ։
Անդրադարձել ենք նաև Ծիծեռնակաբերդի վերաբերյալ հրապարակման հեռացման հարցին՝ գնահատելով դրա քաղաքական և դիվանագիտական ենթատեքստը։
Քննարկել ենք ՀՀ ներքաղաքական զարգացումները՝ իշխանությունների հռետորաբանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ և դրա կապը իշխանության վերարտադրության ռազմավարության հետ։
__________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։