Կանխատեսումը լիարժեք իրականություն դարձավ, սակայն ժողովուրդը միևնույն է չի հավատում խաղաղության պատրանքին։
.jpg)
Վարչապետի ուղերձից մի քանի րոպե առաջ լրագրողը հարցնում է, թե իմ կարծիքով ինչի մասին է լինելու Փաշինյանի ուղերձը։
Իմ պատասխանը ներկայացված է ստորև․
«Ես կարծում եմ, այն (ուղերձը) վերաբերելու է վաշինգտոնյան Հռչակագրին և Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, որովհետև, իմ ընկալմամբ, պրոպագանդան չի կարողանում այնպես մատուցել, ինչպես կցանկանար վարչապետը, հետևաբար ինքն անձամբ է փորձում դա անել։ Որովհետև այն բացահայտումները, որոնք իմ կողմից արվել են պայմանագրի հոդվածների վերաբերյալ՝ թե ինչ վտանգավոր հետևանքներով են դրանք հղի, թե այն, որ Հռչակագիրը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նախագահ Թրամփը միայն վկա է եղել, իսկ Միացյալ Նահանգների դերակատարումը որպես կողմ բացակայում է…
Այս բացահայտումները ստիպել են նրան։»
Կանխատեսումը լիարժեք իրականություն դարձավ, սակայն ժողովուրդը միևնույն է չի հավատում խաղաղության պատրանքին։