Քայլ ձիով. Սերժ Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին
.jpg)
Հարկ է նաև ընդգծել ընտրված իրավիճակը, որում ի հայտ եկավ «այլընտրանքային թեկնածուն»։ Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պիղծ արշավի համար Փաշինյանին քննադատում էին անգամ որոշ թունդ փաշինյանականներ, բայց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով քաղաքական և տեղեկատվական դաշտում հայտնվեց ձախողման դատապարտված, ձևական թեկնածուն։ Հիմա բոլորն իշխանությանը քննադատելու փոխարեն այդ մեռելածին նախաձեռնությունն են քննարկում։ Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը, սակայն ինչպիսի առատաձեռնությամբ…