Քաղաքականության ֆինանսավորումը

Քաղաքական գործունեության մասին խոսելիս անմիջապես հարց է առաջանում, թե ինչպե՞ս և որտեղի՞ց են գոյանալու ֆինանսական միջոցները և ի՞նչպես ենք մենք կարողանալու լուծելու այդ ծանր բեռը։ Անկախ Հայաստանի կարճատև պատմության ընթացքում Հայաստանում ձևավորված կուսակցությունները որպես կանոն չեն հրապարակել իրենց ֆինանսական շրջանառությունը և ամենակարևորն այն է, որ չեն բացահայտել, թե ինչ աղբյուրներից է այն գոյացել և որքանով է դա համախատասխանել ՀՀ օրենդրությանը։ Ավելին, մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ մի ամբողջ կուսակցություն հենված է եղել իր ղեկավարի կամ առանձին անդամների ֆինանսական կարողության վրա, ովքեր իրենց անձնական միջոցներով լուծել են ամենատարբեր խնդիրներ, իսկ երբ այդ հարուստ առաջնորդը դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը, կուսակցությունը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առջև, որոնք որպես կանոն չեն լուծվել և կուսակցության գործունեությունը պասիվացել է։ Սա, իհարկե, անառողջ իրավիճակ է և այսպիսի դրսևորումների շուրջ պետք է պայքարի հասարակությունը, սակայն քանի որ վերջինիս մի մասը այդ նույն կուսակցությունների ֆինանսական միջոցներից այսպես ասած օգնություն է ստացել ընտրակաշառքի կամ այլ դրսևորման ձևով, չի վերլուծել և չի գնահատել դրա ռիսկերը։

Այս ամենի արդյունքում մենք ունենք ձևավորված մի իրավիճակ․ հասարակությունը որևէ մասնակցություն չունի քաղաքական կազմակերպությունների ֆինանսական միջոցների ձևավորման, դրանց շրջանառության նկատմամբ վերահսկողության իրականացման նկատմամբ, իսկ կուսակցություններն էլ պարտավորված չեն լինում հաշվետվություն ներկայացնեն հասարակությանը ֆինանսական հոսքերի վերաբերյալ։ Պետությունն այս անօրինականության դեմ որևէ քայլ չի ձեռնարկում, որպեսզի այդ ամենը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը։ Ի դեպ նույն իրավիճակն է նաև պետական բյուջեի պարագայում, որն այս դեպքում իհարկե ձևավորվում է նույն քաղաքացիների միջոցներով, սակայն հասարակական վերահսկողության գիտակցումը մղվել է հետին պլան։

Երբ փորձենք պատասխանել նախորդ բարձրացված հարցին նաև այլ տեսանկյունից ապա մենք կհնչեցնենք մեկ այլ հարց․ ինչու են կուսակցությանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Յուրաքանչյուր կուսակցության համար, ֆինանսներն իհարկե առաջին հերթին անհրաժեշտ են ապագա ընտրողին գգաղափարներին և գործունեությանը ծանոթացնելու համար։ Բայց ո՞վ է ասել, որ 21-րդ դարում դա թանկ հաճույք է։ Ասենք ավելին, այն շատ դեպքերում անվճար է և խիստ հասանելի յուրաքանչյուրի համար։ Ուստի այս մասով մեծ գումարների անհրաժեշտության հարցը համարում ենք փակված։ Իսկ կուսակցության ընդհանուր գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսներն իրականում այդքան էլ մեծ չեն, և դրանց հայթհայթումն ամբողջությամբ իրատեսական է։ Ի՞նչ ենք մենք առաջարկում, և ինչպիսի՞ մոդել ենք տեսնում կուսակցության ֆինանսական միջոցների հայթհայթման և այդ մասով հասարակության նկատմամբ բարձր պատասխանատվության և հաշվետվողականության ապահովման համար։

Հենվելով ֆինանսական գրագիտության հիմունքների վրա՝ մենք ներկայացնում ենք ներդրումային բավական գրավիչ առաջարկ, որը կիրառվում է աշխարհի ամենազարգացած երկրներում և որի եկամտաբերությունն ապացուցված է տարիների փորձով։ Մենք՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներս, առաջարկում ենք իրականացնել ներդրումներ՝ կանգնելով քաղաքական կազմակերպությունների կողքին, և նրանց ծառայեցնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման համար։ Կուսակցության ֆինանսավորումը ներդրում է՝ ուղղված ապագային, և որքան ամուր կլինեն այդ կուսակցության հիմքերը և որքան գործուն կլինեն նրա կողմից առաջարկված լուծումները, այդքան լուսավոր կլինի ապագան և այդքան եկամտաբեր՝ ձեր ներդրումները։ Մյուս կողմից կուսակցությունը ստիպված է հաշվետու լինել հասարակության առջև և հետամուտ լինել լուծելու հասարակական տարբեր խնդիրները։

Քանի դեռ չի լուծվել կուսակցությունների ֆինանսավորման հասարակական մասնակցության հարցը և քանի դեռ յուրաքանչյուր քաղաքացի չի որոշել անձամբ վերահսկել կուսակցությունների գործունեությունը, մյուս կողմից եկող պատասխանատվության մասին կարելի է միայն երազել։ Մենք առաջարկում ենք ապագայի ներդրում, որի իրականացման վերահսկողությունն ամբողջությամբ հանձնում ենք Ձեզ, որպես ներդրողներ։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Անի Սամսոնյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան