Երիտասարդությունը Հայաստանի ներկան է
Հայաստանի քաղաքական դաշտի գլխավոր խնդիրներից մեկը քաղաքական սերնդափոխությունն է: ՀՀ բարձրագույն ղեկավարության միջին տարիքը բարձր է 50 տարեկանից: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը միջինում 20 տարով մեծ է հարևան Վրաստանի ղեկավարներից: Հայաստանի ծերացող քաղաքական վերնախավը չունի պետության զարգացման նոր ծրագիր, չի տիրապետում նոր գիտելիքներին, չի հասցնում յուրացնել ժամանակակից աշխարհի մարտահրավերները: Սակայն շարունակ առաջացող նոր խնդիրները պետք է լուծել նոր գործիքակազմով: Այդ գործիքակազմի, գաղափարների և տեխնոլոգիաների կրողը առավել առաջադեմ և կարող երիտասարդությունն է:

Հայաստանում տարածված տեսակետ կա, որ երիտասարդությունը Հայաստանի ապագան է: Առաջին հայացքից ճշմարիտ թվացող այս միտքը վտանգավոր թակարդ է: Երբ մենք փոքր ենք, մեզ ասում են, որ երեխաները երկրի ապագան են, երբ դառնում ենք երիտասարդ, ասում են, որ երիտասարդներն են երկրի ապագան, իսկ երբ ծերանում ենք, ասում են` ծերերը մեր անցյալն են: Արդյունքում ստացվում է, որ մենք երբեք ՆԵՐԿԱ չենք լինում: Սակայն բոլոր խնդիրները լուծվում են ներկայում: Այսօրվա արագ զարգացող աշխարհում` ապագան սկսվում է հենց հիմա: Ներկա չունեցող ժողովուրդը չունի ապագա: Իսկ երիտասարդությանը դարձնելով ապագա՝ մենք հրաժարվում ենք օգտագործել նրա գիտելիքներն ու նորարարական պոտենցիալը և վատնում ենք մեր ներկան:

Ընդունել երիտասարդությանը որպես երկրի ՆԵՐԿԱ, նշանակում է նրան տալ պետական կառավարման գործուն լծակներ և ռեսուրսներ, ինչը շահեկան չէ ծերացող քաղաքական սերնդի համար: Այդ պատճառով, մշտապես շրջանառվում է երիտասարդությունը մեր ապագան է կեղծ գաղափարը: Սակայն, Հայաստանի երիտասարդությունն արդեն իսկ ապացուցել է, որ ինքը պետության ներկան է` շնորհիվ այնպիսի քաղաքացիական շարժումների, ինչպիսիք էին` «100 դրամի» և «Դեմ եմ» շարժումները, «Էլեկտրիկ Երևանը»:

«Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է` Հայաստանում իրականացնել քաղաքական սերնդափոխություն, քաղաքականապես ամրագրել երիտասարդության քաղաքացիական պոտենցիալը, նրան տալ գործունեության ազատ հարթակ` անկաշկանդ աշխատելու և սեփական գաղափարները դրսևորելու լայն հեռանկարներով, սխալվելու ողջամիտ իրավունքով և հավասար հնարավորություններով: Մեր նպատակն է` երիտասարդներին օժտել իրական լծակներով ու ռեսուրսներով, և հնարավորություն ընձեռել նրանց` սեփական գաղափարներն ու գիտելիքները պրակտիկորեն կիրառել քաղաքականության և պետական կառավարման ոլորտում: Երիտասարդությունը Հայաստանի ներկան է:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան