Իշխանափոխությունից հետո հնարավո՞ր կլինի վերականգնել կորցրածը․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
Իշխանափոխությունից հետո հնարավո՞ր կլինի վերականգնել կորցրածը․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
Այս թողարկման ընթացքում վերլուծում ենք նոր Սահմանադրության նախագիծը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկները, Ադրբեջանի պահանջներն ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների հնարավոր սցենարները։
Ինչո՞ւ չի վերացվում սուպերվարչապետական համակարգը, ի՞նչ է սպասվում դատական իշխանությանը, և ինչպե՞ս կարող է սահմանադրական հանրաքվեի շուրջ պայքարն աշխատել հենց իշխանության օգտին։
Անդրադառնում ենք նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանը, ընդդիմության քաղաքական մարտավարությանը, հասարակության տրամադրություններին, պատերազմի վախի քաղաքական շահարկմանը և Անկախության հռչակագրի շուրջ ծավալվող քննարկումներին։
Առանձին քննարկման թեմա է՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից հետո։ Հնարավոր կլինի արդյո՞ք վերանայել ներկայիս իշխանության որոշումները, վերականգնել կորցրածը և կանխել հետագա զիջումները, թե՞ որոշ փոփոխություններ արդեն անդառնալի են։
Խոսում ենք նաև Երրորդ Հանրապետության ձախողումների, Չորրորդ Հանրապետության գաղափարի, Արցախի հիմնախնդրի և Հայաստանի Հանրապետության ապագայի մասին։