
Կարպիս Փաշոյանի արձագանքը Ժիրայր Լիպարիտյանի՝ Հանրային հեռուստանընկերությանը տված հարցազրույցին
Առաջնային տպավորությունս այդ հարցազրույցից․ Կարծես թե պարոն Լիպարիտյանն այլևս ասելիք չունի հայ հանրությանը և պարզապես լծված է Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը արդարացնելու ծանր ու դժվարին գործին։ Նա որևէ նոր բան չի ասում, ընդամենը կիրառության մեջ է դնում հին ու չարչրկված պրոպագանդիստական միֆերը՝ շահագործելով անցյալի իր կարգավիճակը։ Կամ էլ կարգավիճակի լեգենդը։ Եթե մոռանանք լեգենդի մասին, ապա մանիպուլյացիաներով ու ձևախեղումներով ողողված զրույցն էլ ավելին չէ, քան Դանիել Իոաննիսյանի և Արեգ Քոչինյանի ամենօրյա զրույցները։
Ես չգիտեմ, թե հատկապես ինչն է պատկառելի տարիքում գտնվող Ժիրայր Լիպարիտյանին ստիպում ստանձնել Նիկոլ Փաշինյանի փաստաբանի պարտականությունները։ Միգուցե Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության հաստատումը մոլեռանդ idée fixe է դարձել՝ կուրացնելով նրա միտքն ու թույլ չտալով տեսնել իրականությունը։ Չի բացառվում նաև, որ նա հանդես է գալիս որպես այլ պետության բանագնաց՝ փոխանցելով Հայաստանի վերաբերյալ Բարձր դռան մտահոգություններն ու առաջնահերթությունները…
https://www.facebook.com/story.php?story_fbid=29172377515762899&id=100002521125658&mibextid=wwXIfr&rdid=Vv8yBf9NRoKempz1#