
Փաշինյանին՝ նոր մարտահրավեր․ կփոխվի՞ Սահմանադրությունը, թե՞ միայն այն, ինչ պահանջում է Ադրբեջանը
Հայաստանում սպասվում է նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը։ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում, և արդյո՞ք իշխանությունն իսկապես պատրաստ է հրաժարվել սուպերվարչապետական համակարգից։
Էդմոն Մարուքյանը ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների խորհրդին ուղղված իր առաջարկները և բացատրում, թե ինչպես կարելի է սահմանափակել վարչապետի լիազորությունները, ուժեղացնել Ազգային ժողովի վերահսկողական դերը և փոխել ընտրությունների անցկացման պարբերականությունը։
Առանցքային առաջարկներից մեկը վարչապետի պաշտոնավարման առավելագույն ժամկետի սահմանումն է՝ 8 կամ 10 տարի՝ կախված Ազգային ժողովի լիազորությունների ժամկետից։ Մարուքյանն առաջարկում է նաև խորհրդարանական ընտրություններն անցկացնել 4 տարին մեկ, իսկ համայնքային ընտրությունները՝ 3 տարին մեկ։
Առանձին անդրադարձ է կատարվում Սահմանադրության նախաբանին և Անկախության հռչակագրին հղումը պահպանելու հարցին։ Մարուքյանն առաջարկում է հանրաքվեի ժամանակ քաղաքացիներին հնարավորություն տալ առանձին ընտրություն կատարել գործող և առաջարկվող նախաբանների միջև։
Քննարկվում են նաև վարչապետի ընտրության ընթացակարգը, խորհրդարանական հանձնաժողովների լիազորությունների ընդլայնումը, պետական բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների վերահսկողությունը և քննիչ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը։
Արդյո՞ք նոր Սահմանադրությունը կսահմանափակի իշխանության լիազորությունները, թե՞ փոփոխությունները կսահմանափակվեն միայն արտաքին ձևակերպումներով։
Դիտեք Էդմոն Մարուքյանի վերլուծությունը և մեկնաբանություններում գրեք՝ համաձա՞յն եք վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու առաջարկին։