Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները
Սեպտեմբեր 05, 2026
Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները

Այս տեսանյութում քննարկվում և վերլուծության են ենթարկվում Բիշքեքում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, Հայաստանի՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու քաղաքականությունը և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների շուրջ ձևավորված հակասությունները։ Անդրադարձ է կատարվում այն իրավիճակին, երբ Հայաստանը մի կողմից հայտարարում է եվրոպական ուղու մասին, մյուս կողմից փորձում է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական և էներգետիկ կապերը՝ օգտվելով ԵԱՏՄ շուկայից, էժան էներգառեսուրսներից և գործող տնտեսական արտոնություններից։

Քննարկման առանցքում է նաև այն հարցը, թե որքանով է իրատեսական միաժամանակ օգտվել երկու տարբեր աշխարհաքաղաքական բևեռների հնարավորություններից։ Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը նշում են, որ ներկայիս խիստ բևեռացված աշխարհում Հայաստանը չունի այն քաղաքական, տնտեսական և ռազմավարական կշիռը, որը թույլ կտար երկարաժամկետ հավասարակշռել #ԵՄ -ի և #ԵԱՏՄ -ի միջև՝ առանց լուրջ հետևանքների։ Անդրադարձ է կատարվում նաև այն վտանգին, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների խոր ճգնաժամի՝ առանց Եվրամիության անդամակցության իրական հեռանկարի։

Առանձին քննարկվում են հայ-ռուսական հարաբերությունների պատմական և անվտանգային բաղադրիչները, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դերը, Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը, ինչպես նաև հակառուսական քարոզչության շուրջ ձևավորված միֆերը։ Քննարկվում է այն հարցը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի հետ անվտանգային կապերի թուլացումը և արդյոք դրանց փոխարեն Հայաստանը ունի գործուն ու վստահելի այլընտրանքային մեխանիզմներ։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի տնտեսական հեռանկարներին՝ ռուսական շուկայի, էներգակիրների գների և հայկական արտադրանքի մրցունակության համատեքստում։ Ընդգծվում է, որ եվրոպական չափանիշներին, իրավունքի գերակայությանը և բարձր կենսամակարդակին ձգտելը պարտադիր չէ նույնացնել ԵՄ անդամակցության հետ, և Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունները պետք է հիմնվեն երկրի իրական հնարավորությունների, անվտանգության և երկարաժամկետ պետական շահերի վրա։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Աննա Բաբայան