Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը
Սեպտեմբեր 08, 2026

Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի Բիշքեկի հանդիպումից հետո կրկին ակտիվացել է քննարկումը Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ապագայի շուրջ։ Ռուսական ռազմաբազան, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, հայկական երկաթուղիները և հնարավոր նոր պայմանավորվածությունները դարձել են հայ-ռուսական հարաբերությունների վերանայման հիմնական թեմաներից։

A1 Plus-ին տված հարցազրույցում խոսում եմ այն մասին, թե ինչ է իրականում նշանակում Պուտինի հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, և ինչու նման որոշումները պետք է կայացվեն ոչ թե ենթադրություններով, այլ Հայաստանի ազգային ու պետական շահերի հստակ հաշվարկով։

Անդրադառնում եմ նաև ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հետևանքներին, Եվրամիության հետ հարաբերություններին, Հայաստանի արտահանման շուկաներին, հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր «վերագործարկմանը» և այն հարցին, թե արդյոք այսօր Հայաստանը ունի իրական այլընտրանքներ անվտանգության և տնտեսության ոլորտներում։

Խոսում ենք նաև ներքաղաքական զարգացումների, ապօրինի գույքի վերադարձի, նախկին իշխանությունների դեմ հարուցված գործերի և այն մասին, թե ինչու ուշացած ու ընտրովի արդարադատությունը չի կարող փոխարինել համակարգային բարեփոխումներին։

Հայաստանի գլխավոր խնդիրը մեկն է՝ կարողանալ ճիշտ հաշվարկել սեփական շահերը և այդ շահերից ելնելով վարել հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ տարածաշրջանի մյուս պետությունների հետ։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աննա Բաբայան
Կորյուն Շեկոյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան