Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը | Platform 100
Ապրիլ 25, 2026

Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը | Platform 100

Այս թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում առաջիկա ընտրությունների շուրջ ձևավորված կեղծ քաղաքական օրակարգին և այն մեխանիզմներին, որոնց միջոցով փորձում են սահմանափակել իրական մրցակցությունը։ Քննարկվում է այն տարածված թեզը, ըստ որի ընտրություններին պետք է մասնակցեն միայն ռեսուրսներ ունեցող ուժերը, իսկ գաղափարական քաղաքական միավորներին առաջարկվում է դուրս մնալ գործընթացից։

Զրույցի ընթացքում բացատրվում է, թե ինչպես է այս մոտեցումը ձևավորում փակ համակարգ, որտեղ ընտրությունը վերածվում է նախապես կառուցված սցենարի, իսկ հանրությանը մատուցվում է կեղծ բևեռացում։ Շեշտվում է, որ ներկայիս քաղաքական դաշտում բացակայում է իրական պայքարը, իսկ «կռիվը» հաճախ կառուցված է արհեստական օրակարգերի և փոխադարձ պայմանավորվածությունների վրա։

Առանձին անդրադարձ է կատարվում արտաքին քաղաքական գործընթացներին, տարածաշրջանային զարգացումներին և այն ռիսկերին, որոնք առաջանում են, երբ #Հայաստան ը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես գործիք ավելի լայն աշխարհաքաղաքական խաղերում։ Քննարկվում է նաև «միջանցքի» թեման և այն հակասությունները, որոնք ձևավորվել են իշխանության և ընդդիմադիր որոշ ուժերի դիրքորոշումների միջև։

Խոսվում է նաև հասարակության ապակտիվացման մասին՝ երբ ընտրողին համոզում են, որ ամեն ինչ արդեն որոշված է, և նրա մասնակցությունը որևէ նշանակություն չունի։ Բանախոսները հակադրում են այս մոտեցմանը՝ ընդգծելով, որ քաղաքական մասնակցությունը չի կարող սահմանափակվել ռեսուրսներով, իսկ ընտրությունների արդյունքը կարող է փոխվել միայն ակտիվ մասնակցության դեպքում։

Սա զրույց է այն մասին, թե ինչու է կարևոր դուրս գալ պարտադրված շրջանակներից և հասկանալ, թե իրականում ինչ գործընթացներ են տեղի ունենում քաղաքական դաշտում։

___________________________

Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան
Գրիգորի Դոխոյան