.jpg)
Հայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում
Հարցազրույցի ընթացքում ներկայացրել եմ իմ մասնակցության պատճառները Հայ ազգային կոնգրեսի համաժողովին և կիսվել անցած ճանապարհով, որը ձևավորել է իմ ներկայիս դիրքորոշումը։
Ընդգծել եմ Հայաստանի քաղաքական ուժերի խոշորացման և միավորման կարևորությունը՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը և պետականության պահպանման մարտահրավերները։
Նաեւ անդրադարձել եմ գործող իշխանությունների որոշ գործելաոճերի վերաբերյալ՝ մասնավորապես ընտրություններից առաջ կիրառվող միջոցներին. թոշակների բարձրացում խոշոր քաղաքներում, մանկապարտեզների անվճարացումը, որոնք վերջին 8 տարիների ընթացքում չէին գործում, և այլ ոչ իրավաչափ գործիքներ, որոնք կարող են ազդել ընտրական գործընթացների վրա։