.jpg)
Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները | Platform 94
Այս հաղորդման ընթացքում քննարկել ենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հերթական հարվածը հայկական ինքնությանն ու պատմական հիշողությանը, որի թիրախում այս անգամ հայտնվել է Ծիծեռնակաբերդի տնօրենը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու «հանցանքի» համար։ Վերլուծել ենք, թե ինչպես է սեփական պատմությանն ու իրավունքներին հավատարիմ մնալը պաշտոնական Երևանի կողմից որակվում որպես «սադրանք» և ինչու է իշխող ուժը գիտնականներից ու մտավորականներից պահանջում բացարձակ հնազանդություն Անկարայի և Բաքվի կողմից թելադրվող օրակարգին։ Անդրադարձել ենք այն մտահոգիչ իրողությանը, որ Հայաստանի գործող ղեկավարն այսօր փաստացի հանդես է գալիս որպես Ալիևի և Էրդողանի շահերի գլխավոր պաշտպանը՝ երկրի ներսում լռեցնելով ցանկացած ձայն, որը փորձում է տեր կանգնել հայկական ճշմարտությանն ու ազգային արժանապատվությանը։
Մանրամասն քննարկել ենք նաև Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հեռացնելու և ցեղասպանության զոհերի «ցուցակագրման» վտանգավոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն հիմնահատակ քանդել հայկական պետականության հիմքերը։ Փորձել ենք հասկանալ, թե ինչու է վարչապետը սեփական ժողովրդին պարտադրում թուրք-ադրբեջանական նարատիվները և ուր է տանում «իրական Հայաստանի» կեղծ փիլիսոփայությունը, երբ պաշտոնական Երևանը բացահայտ հրաժարվում է ազգային իղձերից ու պատմական հիշողությունից։ Սա հաղորդում է այն մասին, թե ինչպես է պետությունը տանում իր ավարտական փուլին, որտեղ հայ լինելն ու հայոց պատմության մասին խոսելն արդեն դիտարկվում է որպես հանցագործություն սեփական կառավարության աչքերում։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։