Մեծ բախում Իրանի շուրջ Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը | Platform 93
Մարտ 07, 2026

Մեծ բախում Իրանի շուրջ Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը | Platform 93

Այս հաղորդման ընթացքում քննարկել ենք ԱՄՆ –Իսրայել հարձակումը Իրանի ուղղությամբ և դրա հնարավոր տարածաշրջանային հետևանքները։ Անդրադարձել ենք Նախիջևանում հայտնված երկու անօդաչու թռչող սարքերի դեպքին՝ փորձելով հասկանալ, թե ում էին ուղղված ԱԹՍ-ները և ինչ ենթատեքստ կարող են ունենալ այդ իրադարձությունները։

Քննարկվել են նաև Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները՝ գնահատելով դրանց ներկա բնույթը և հնարավոր զարգացումները։ Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի գործողություններին միջազգային էներգետիկ շուկայում. վերլուծել ենք, թե արդյոք Թեհրանը փորձում է ճգնաժամ ստեղծել՝ հարվածներ հասցնելով արևմտյան երկրների հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին։

Քննարկման ընթացքում փորձել ենք հասկանալ նաև, թե արդյոք Իրանը ունի Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքական կամ ռազմավարական աջակցությունը, ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները առաջիկայում, և արդյոք հնարավոր է ռազմական գործողությունների շարունակություն, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը գործում են սահմանափակ կամ փուլային ռազմական ռազմավարությամբ։

___________________________

Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան