Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր
Մարտ 05, 2026

Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր

Ամեն առավոտ մեզ մատուցում են Գլխավոր դատախազության նույն ծանուցագրերն ու հաղորդագրությունները, որոնք ընդամենը նախընտրական փիառ են։ Իշխանությունը թալանի վերադարձի մասին նույն տեղեկատվությունը տարիներով պտտեցնում է՝ տպավորություն ստեղծելու համար, թե գործ են անում։ Իրականում, 8 տարի անց, բազմաթիվ գործեր ուղարկվում են դատարան վաղեմության ժամկետներն անցած կամ ձգձգվում են այնքան, որ գողոնը փաստացի օրինականացվում է դատական վճիռներով։ Սա ոչ թե արդարադատություն է, այլ ժողովրդին մոլորեցնելու միջոց, որպեսզի քաղաքական դաշտը բաժանեն միայն իրենց ու նախկինների միջև։

Մինչ իշխանավորները միլիարդավոր դրամների պարգևավճարներ են բաժանում իրենց թիմի մեջ, թոշակառուի 10,000 դրամի ավելացումը դարձնում են «սիգարետի» քննարկման թեմա։ Սա կոռումպացված մոտեցում է, որտեղ իրական էքզիստենցիալ խնդիրները խլեցվում են թալանի հետբերման ձախողված շոուներով։ Մենք թույլ չենք տալու, որ այս մանիպուլյացիաներով ձեզ նորից խաբեն։

Լուսավոր Հայաստանը ներկայացնում է մաքուր քաղաքական այլընտրանք։ Մենք բացել ենք մեր ընտրական ցուցակի 30%-ը հենց ձեզ՝ անկուսակցականներիդ համար, որպեսզի միասին կանգնեցնենք այս սուտն ու թալանը։ Կապ հաստատե՛ք մեզ հետ, եթե պատրաստ եք առաջադրվել և իրական փոփոխություն բերել։ Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան