.jpg)
110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն
Այս թողարկման ընթացքում քննարկում ենք, թե ինչպես են վերջին տարիներին պետական միջոցները մսխվել և վերածվել պարգևավճարների ու հավելավճարների իշխանության վերնախավի համար։ Վերլուծում ենք, թե ինչպես է գործող իշխանությունը պետբյուջեն օգտագործում քաղաքական քարոզարշավի նպատակներով։
Անդրադառնում ենք նաև թոշակառուների թեմային՝ ցույց տալով, թե ինչպես է շուրջ 10 000 դրամ թոշակի բարձրացումը օգտագործվում ընտրողների վրա ազդեցություն գործադրելու համար։
Խոսում ենք հասարակության արհեստական բաժանման մասին և ընդգծում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եղել և մնում է հայամետ քաղաքական ուժ՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։