Ատոմակայանը փակում են. Ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան
Փետրվար 05, 2026

Հայաստանի իշխանությունը կայացրել է որոշում, որը կարող է կործանարար լինել մեր պետականության համար։ Մեծամորի ատոմակայանին փոխարինելու է գալիս փոքր մոդուլային ռեակտորների անհայտ տեխնոլոգիան։ Ինչո՞ւ է գործադիրը հրաժարվում փորձարկված և անվտանգ Ջրաջրային ռեակտորներից (ՋՋԷՌ) և ընտրում մի ուղի, որը մասնագետները որակում են որպես վաղաժամ և խիստ ռիսկային։

Մինչ նախարար Դավիթ Խուդաթյանը խոսում է ճկունությունից, իրականությունը տագնապալի է. աշխարհում դեռևս չկա ոչ մի շահագործվող նմանատիպ կայան։ Արդյո՞ք սա զուտ ինժեներական ընտրություն է, թե՞ աշխարհաքաղաքական հրահանգ՝ ուղղված Ռուսաստանի հետ ատոմային կապերի վերջնական խզմանը։ ՄԱԿ-ի փորձագետները պնդում են՝ Հայաստանը գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, իսկ Փաշինյանի կաբինետը զոհաբերում է մեր էներգետիկ ինքնիշխանությունը։

Այն ժամանակ, երբ Թուրքիան ռուսական միջոցներով կառուցում է հզոր «Աքքույու» ատոմակայանը, Հայաստանը կանգնած է սեփական ռազմավարական օբյեկտը փակելու և թշնամուց կախվածության մեջ ընկնելու վտանգի առաջ։ Արդյո՞ք սա պետության քանդման հետևողական ծրագիր է, թե՞ հերթական վտանգավոր փորձարկումը սեփական ժողովրդի վրա։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան