Արևմտյան Ադրբեջանի պլանները կամ ինչպես է Փաշինյանը խաղաղություն բերել Հայաստյան
Դեկտեմբեր 09, 2025
Արևմտյան Ադրբեջանի պլանները կամ ինչպես է Փաշինյանը խաղաղություն բերել Հայաստյան

Այս թողարկմամբ ներկայացրել եմ Հաագայի այցի մանրամասները, որտեղ բարձրացրել եմ Արցախի էթնիկ զտումների, հայկական եկեղեցու և մշակույթի ոչնչացման հարցերը։ Ադրբեջանը վարում է հզոր միջազգային պրոպագանդա, և Հայաստանը պետք է հակակշռի դրան՝ սեփական ճշմարտությունը ներկայացնելով բոլոր հարթակներում։

Քննարկել ենք Փաշինյանի կողմից Ալիևի «հումանիզացման» քարոզը և այն, թե ինչպես Բաքվից վերադարձող հասարակական գործիչները դրանում խաղում են լրացուցիչ դեր։ Փաշինյանի առաջարկած «խաղաղության գինը» միանշանակ է․ Հայաստանը պետք է սահուն վերածվի «Արևմտյան Ադրբեջանի»։ Պատերազմ բերած մարդիկ այսօր նույն ժողովրդին խաղաղություն են քարոզում։

Բաքուն օգտագործում է այս գործընթացը՝ միջազգային հարթակներում իրեն արդարացնելու և 150,000 տեղահանված արցախահայերի մասին պատասխանատվությունից խուսափելու համար։ Հաջորդ քայլը կարող է դառնալ ադրբեջանցիների վերաբնակեցման օրակարգը Հայաստանի գյուղերում։

Քննարկել ենք նաև եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը, Փաշինյանի ազդեցության փորձերը և տարածաշրջանում Թուրքիայի աճող դերակատարությունը։ Եթե ընդդիմությունը կարողանա ճիշտ քաղաքականություն վարել, իշխանափոխության հնարավորությունը իրական է։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան