ֆռիկներ մի արեք. իմպիչմենտի միակ տարբերկը սա է
Հունիս 11, 2025
ԱԺ «ընդդիմության» բերանում ճիշտ խոսք չկա Հայկ Մամիջանյանը հրապարակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից ստորագրված՝ վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթի լուսանկարը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Մամիջանյանը հրապարակել էր նույն ստորագրություններով մեկ այլ փաստաթղթի լուսանկար, որում նշված էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները չունեն վարչապետի թեկնածու և պատրաստ են առանց որևէ նախապայմանի տրամադրել այդ ստորագրությունները ցանկացած նախաձեռնողի։ Սակայն, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսեցին իրական իմպիչմենտի գործընթաց, «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեց սեփական խոստումից։ Պարզվեց՝ ինչպես Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով երկրի ղեկավարի պաշտոնին չհավակնելու հայտարարության դեպքում, այնպես էլ այստեղ գոյություն ունեին նրբություններ։ Ասում էին՝ «մենք չենք նախաձեռնելու իմպիչմենտ», բայց նախաձեռնեցին, հետո ասում էին՝ «առանց նախապայմանների», պարզվեց՝ վերապահումներ կային, ասում էին՝ «չունենք թեկնածու», բայց որոշ ժամանակ անց պարզվեց ունեն և ցանկանում են առաջադրել։ Խորհրդարանական «ընդդիմության» հայտարարությունները և արարքները երբեք չեն համապատասխանում մեկը մյուսին: Սուտ խոսելով հեռու չեն գնացել, ուղղակի չորս տարի մսխել են պետական ռեսուրսներն ու երկրի կյանքը, ինչքան իրենք «պայքարում են» իշխանության դեմ այնքան իշխանությունն ամրանում և ավելի ամբարտավան է դառում:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան