«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, նշել է. «Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը, իսկ դուք մսխում եք ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը: Ցավոք, դուք չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության»:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» թույլ չի տալիս ներկաներին կարոտել նախկիններին. «Դևին սպանողը դառնում է դև: Հնին վերադարձը նաև այն է, երբ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես նախկինները»: