Ձեր օրը փչացնեմ, էլի. Արման Բաբաջանյանը՝ Արթուր Դավթյանի կոռուպցիոն անցյալի մասին:
Մայիսի 10-ին, Ազգային ժողովում քննարկվում է Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթը սկսեց՝ ասելով. «Ձեր օրը փչացնեմ, էլի»:
Ի մի բերելով օդում կախված և մամուլում հրապարակված լուրերը՝ Արման Բաբաջանյանը նկատել է. «Թավիշը, միևնույն է, մեզանում չափից շատ է: Համոզված եմ՝ եթե մարդը իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի ընդունած կանոններին, ուրեմն կարող էր դուրս դրվել համակարգից և ընդհանրապես առաջխաղացման հնարավորություն չունենալ»: