Չկա գործողությունների ծրագիր. Մանե Թանդիլյան
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել է,
որ հնարավոր է հաշվարկել ու գույքագրել հաստիքները, որոնք պետք է թիրախ դառնան օպտիմալացման ժամանակ։
«Սակայն մինչև այս պահը դա տեղի չի ունեցել, բայց օպտիմալացման մասին զրույցները, մարդկանց անհանգստությունը, որի արդյունքում ընկնում է նրանց աշխատանքի որակը, առկա են»,-նշել է
Մանե Թանդիլյանը: