Երաշխիք չկա, որ չի կրճատվելու երիտասարդ ու տաղանդավոր անձը. Արկադի Խաչատրյան
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է, որ օպտիմալացումը չի ենթադրում կառավարման համակարգի արդյունավետություն և դրա համար անհրաժեշտ է ապահովել մի շարք համգամանքներ:
Նրա խոսքով՝ կրճատումների ժամանակ անհրաժեշտ է իմանալ, թե արդյո՞ք երաշխավորվում է,
որ լավագույններն են մնալու. «Երաշխիք չի տրվում, որովհետև ավելի երկար ստաժով մարդն է շարունակելու գործունեությունը, այլ ոչ թե երիտասարդ ու տաղանդավոր անձը»: