Մենք պետության կողմից ենք. Էս ամբիոնից սուտ եք խոսում. Էդմոն Մարուքյանը՝ Համազասպ Դանիելյանին
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լիլիթ Մակունցի և Համազասպ Դանիելյանի ելույթներին:
«Սիրելիներս,Սահմանադրությունը թույլ չի տալիս ոստիկանությանն ու ԱԱԾ-ին բերել խորհրդարան:
Մեր առաջարկած տարբերակով էր միայն հնարավոր դա անել»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է Համազասպ Դանիելյանի ելույթին, Մարուքյանը հավելել է. «Էս ամբիոնից սուտ եք խոսում՝ ես երբևէ չեմ ասել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ»: