Նախագիծն այս տեսքով հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին. Աննա Կոստանյան
Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթին, նա ասել է, «Այս համոզմունքով առաջնորդվելու դեպքում մենք պետք է ունենանք մեկ նախարարություն և մի շարք փոխնախարարներ»:
Կառավարության կողմից ներկայացված կառուցվածքն այս տեսքով ընդունելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` ՀՀ որպես սոցիալական պետություն լինելու սկզբունքներին։