Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծը ...
Մարտ 11, 2019
Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։
Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել քաղաքային նշանակության խնդիրները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց վերաբերյալ օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, քանզի ելույթի բովանդակությունը կարող է չհամընկնել քննարկվող օրակարգային հարցին։ Սույնով առաջարկվում է ավագանու յուրաքանչյուր նիստի վերջին ունենալ հարց ու պատասխանի հնարավորություն գործադիրի հետ, ինչպես նաև հայտարարությամբ հանդես գալու մինչև 3 րոպե տևողությամբ։
Գործող կանոնակարգով հարց ու պատասխանը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 անգամ, իսկ հանրային խնդիրների բարձրաձայնումը ավագանու անդամները իրականացնում են շեղվելող քննարկվող օրակարգից։ Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների միջև հաղորդակցումը դարձնել առավել արդյունավետ։
#ԼույսԽմբակցություն
#ԵրևանիԱվագանի
#ՆորՆախագիծ

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Արմեն Եղիազարյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Էդմոն Մարուքյան