Մենք պետք է լքենք ծույլերի ակումբը
Հունվար 08, 2017
Աշխարհը կարելի է տեղավորել դպրոցի մեկ դասարանի մեջ: Ինչպե՞ս: Գրեթե բոլոր դասարաններում աշակերտները բաժանվում են մի քանի խմբի: Գերազանցիկներ. սրանք այն աշակերտներն են, ովքեր միշտ սովորում են դասերը, կատարում են տնային աշխատանքները, դասերի ժամանակ ակտիվ են և հանդիսանում են դասարանի ուղեղը: Սուսուփուս ծույլիկներ. սրանք գրեթե միշտ անպատրաստ են դասին, ուստի հիմնականում լուռ են, մնում են ստվերում, որպեսզի ուսուցիչն իրենց չնկատի: Միշտ արտագրում են գերազանցիկներից և կախված են վերջիններից: Մարտնչող միջակություններ. սա այն տեսակն է, որը վատ է սովորում, քիչ է աշխատում, սակայն շատ է պահանջում և ամբիցիոզ է: Մարտնչող միջակությունները հիմնականում դասարանի ագրեսիվ տղաներն են. կռվարար են, աղմկոտ և ցանկանում են տիրանալ դասարանի բոլոր սիրուն աղջիկներին: Եվ վերջում՝ անդեմ միջակություններ: Սրանք այն աշակերտներն են, որոնք հավաքվում են մարտնչող միջակության կողքին, որպեսզի իրենց զգան ավելի ուժեղ և պաշտպանված, չեն կարողանում հասնել գերազանցիկներին, բայց նաև ծույլիկ չեն: Սովորաբար, սրանք մեջ կան լավ ընդունակություններ ունեցող աշակերտներ, որոնք չեն գտել իրենց տեղը:

Իսկ հիմա պատկերացնենք աշխարհի քարտեզը. այստեղ կան գերազանցիկ երկրներ, որոնք միշտ կատարում են իրենց տնային աշխատանքները, զարկ են տալիս կրթությանը, շատ են աշխատում և ստեղծում են բազմաթիվ բարիքներ. սրանք աշխարհի ուղեղն են: Սուսուփուս ծույլիկներ. սրանք հետամնաց պետություններն են, ի սկզբանե թույլ են և աղքատ, բայց չեն էլ աշխատում իրենց վրա, հիմնականում ապրում են գերազանցիկ երկների օգնությունների, դրամաշնորհների, միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերի հաշվին, սպառում են ուժեղների ստեղծած բարիքները: Մարտնչող միջակություններ. սրանք տնտեսապես թույլ բայց ագրեսիվ պետություններն են, կռվարար են և անընդհատ ներքաշվում են պատերազմների մեջ, ցանկանում են տիրանալ աշխարհի լավագույն բարիքներին, որոնց ստեղծողներն իրենք չեն, ունեն շատ զենք, բայց քիչ գիտելիք: Եվ վերջում՝ անդեմ միջակությունները: Սրանք այն երկրներն են, որոնք չեն դասակարգվում ամենաթույլերի շարքում, ունեն որոշակի ընդունակություններ, բայց բավականաչափ աշխատասեր չեն, որ հասնեն գերազանցիկներին: Եվ հաճախ, որպեսզի իրենց պաշտպանված զգան, հավաքվում են մարտնչող միջակությունների կողքին՝ դառնալով նրանց կամակատարն ու արբանյակը: Սրանք այն աշակերտ-պետություններն են, որոնց մասին ուսուցիչները հաճախ ասում են. «էս երեխան ափսոս է. շատ լավն է, շատ ընդունակ, բայց վատ շրջապատ է ընկել»:

Որտե՞ղ է Հայաստանը այս դասարանում և որտե՞ղ կարող է մի օր հայտնվել, որոշեք ինքներդ:
 
Հայկ Կոնջորյան, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Հրանտ Այվազյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան