Այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք.
Աննա Կոստանյանը` պետական գործչի հոգեբանության դաստիարակման մասին:
Ապրիլ 28, 2019
Անցյալ տարվա ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով տրվեց իշխանափոխության մեկնարկը: Politik.am-ը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ փորձեց ընդհանրական ամփոփում տալ այս մեկ տարվա ընթացքում կարտարվածին ու վերջինիս նշանակությանը:
Պատգամավորի խոսքով` սա կարևոր պատմական իրողություն էր, որում յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունեցավ` քաղաքական կամք դրսևորելով նախկին իշխանական խոր արմատներ ձգած ուժերին արժեզրկելով, և իշխանության փոփոխությունն էլ հենց այս փաստի վառ ապացույցը դարձավ.
«2018 թվականի ապրիլից մինչ օրս Հայաստանում ներքաղաքական կատեգորիկ փոփոխությունները բեկումնային ազդեցություն ունեցան յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ 20 տարի շարունակ միայն հուսալքությամբ համակված հայ հասարակությունը փոփոխությունների կայծ զգաց, որը հույս վառեց ապագան ավելի լավը դարձնելու ակնկալիքով»։ 
Աննա Կոստանյանը նաև նշում է` փոփոխությունների գործընթացը դեռևս անավարտ է, քանի որ երբեք խնդիրը անձերի մեջ ու անձերի շուրջ չէ, այլ այն համակարգի, որը երկար ու ձիգ տարիներ կառուցվել է հասարակությունից դուրս պրծած անհաշվետու, անօրեն, ապիկար գործիչ դարձած անձերով ու դրանց հետնորդներով.
«Պետության կայացման, կրթամշակութային ու տնտեսական զարգացման տեսլականը տրվում է բացառապես պետական շահով առաջնոդվող գործիչների կողմից։ Այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի քաղաքական նոր մշակույթի զարգացման հետ զուգահեռ դաստիարակենք պետական մտածելակերպն ու պետական գործչի հոգեբանությունը, որում շահագործողական փոքրամասնության իշխանությունը խոշոր մոնոպոլիստական կապիտալ ունենալով հանդերձ պետության քաղաքացիական հասարակությանը չի պահի տնտեսական ու քաղաքական տիրապետության տակ՝  վկայակոչելով իր՝ ի շահ ժողովրդի գործելու կեղծ օրակարգը»- ասաց պատգամավորը:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Էդմոն Մարուքյան