Մարտի 25-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից պարենային մթերքների արտահանման սահմանափակումներին, որոնք կարող են պարենային պակասորդի պատճառ հանդիսանալ ՀՀ-ում, ինչպես նաև հանդես է եկել առաջարկությամբ, հարկ եղած դեպքում, սահմանափակել ստրատեգիական կարևորության սննդամթերքի արտահանումը ՀՀ -ից: