Պոլիկլինիկաներում պետպատվերի տրամադրման քաղաքականության վերանայման մասին, Աննա Կոստանյան
Հունվարի 22- ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցն ուղղել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ առ այն, որ այսուհետ պոլիկլինիկական որոշ ծառայություններ լինելու են վճարովի, արդյոք սա չի՞ ազդի, օրինակ, սոցիալապես խոցելի խմբերի՝ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու ծավալների նվազման վրա։