Ինչո՞ւ է ՀՀ-ում սրտի ստենտավորումը 2 անգամ թանկ, քան Վրաստանում. Եղիազարյանը՝ նախարարին
Հունվար 22, 2020
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը առողջապահության նախարարին խնդրել է ներկայացնել սրտի ստենտավորման գնագոյացման բացվածքը. «Այս պահին մենք երկու անգամ թանկ ենք իրականացնում վիրահատությունը, քան հարևան երկրում՝ Վրաստանում: Դո՞ւք եք այդ գինը ֆիքսում, թե՞ մասնավորը»: