Ես էլ իրեն ասեցի՝ մյուս անգամ հանկարծ չասեք՝ մյուս անգամ. Մարուքյանը՝ Փաշինյանի «սպառնալիքի» մասին
Փետրվար 14, 2019
Այսօրվա իշխանությունը փայփայում է սուպերվարչապետական համակարգը.
Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, վարչապետն իր ելույթում մանիպուլացրեց, թե իբր ընդդիմությունն  է փայփայում այդ համակարգը. «Մե՞նք ենք դա փայփայում լո՞ւրջ եք ասում, ես ժպտում եմ…»,- հեգնեց նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իրեն ասաց՝ մյուս անգամ չհամարձակվեք իրեն ու Սերժ Սարգսյանին նույն հարթության վրա դնել, ձեզ «սպառնո՞ւմ էր»՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես էլ իրեն ասեցի՝ մյուս անգամ հանկարծ չասեք՝ մյուս անգամ: Ենթադրում եմ, որ ինչ-որ սպառնալիք կար դրա մեջ, բայց վարչապետը պետք է հիշի, որ ինքը էլ ընդդիմադիր գործիչ չի եւ երբ ընդդիմադիր լինելու ժամանակ կարող էր նման բաներ ասել այն իշխանությանը, որը կոռումպացված էր, այսօր նա չի կարող նման հռետորաբանություն կիրառել: Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է: Հետեւաբար պետք է Փաշինյանը մի բան անի՝ հեղափոխական Փաշինյանի ու կառավարիչ Փաշինյանի մեջ տարբերություն տեսնենք: Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն»:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն