Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները շնորհավորել են ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԼուսավորՀայաստան կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար և անդամներ՝ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանին եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:
Կուսակցության ներկայացուցիչները շնորհավորել են Բյուրոյի նորընտիր անդամներին և քննարկել
միջկուսակցական համագործակցության հնարավորությունները,զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերից, մասնավորապես՝ ազգային-պետական օրակարգի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ներքաղաքական իրավիճակի ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերի մասին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։