Մենք խնդիր չունենք ձեր գիտելիքները վիճարկելու. դա մեր տիրույթը չէ. Էդմոն Մարուքյանը՝ Մակունցին
Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթին՝
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է․
«Մենք խնդիր չունենք ձեր գիտելիքները վիճարկելու. դա մեր տիրույթը չէ»։
Մարուքյանի խոսքով՝ եթե ուզում են հարցը լուծել, ապա մեծամասնության ձեռքն է՝ կարող են լուծել, բայց եթե ուզում են հարցը ցրել՝ կարող են 6 հատ էլ հանձնաժողով ստեղծել: «Կարևոր ռեֆորմները հիմա պետք է արվեր. սա է մեր մոտեցումը: Իսկ եթե դուք կարծում եք, որ պետք է արվի 4 տարուց, դա էլ դուք գիտեք»: